National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.06.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը  Սամվել Բալասանյանի նախագահությամբ հունիսի 20 -ի նիստում քննարկեց  «Սեւանա լճի մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց  ՀՀ տարածքային կառավարման նախարարության ?րային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել  մինչեւ  320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: ?րային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ,  Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:

Քննարկելով  Սեւանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար: Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն  իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչեւ  320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի օրակարգի առաջին կետով հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը:

Հունիսի 20-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Վերջինիս նպատակն է ապահովել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի եւ կայուն դարձնել ծառայությունների մատուցումը, նորոգել, փոխարինել եւ ընդլայնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքում եւ 92 գյուղական համայնքում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը: Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ  համաձայնագրի համաձայն` վարկի տրամադրման ժամկետը  32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչեւ 2017 թվականի ապրիլի 30-ը:

Քննարկված համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ին հրավիրած նիստում` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, եւս քննարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանի  օրակարգում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսված ծրագրերի ու ֆինանսական միջոցների մասին պատգամավորներին մանրամասներ հաղորդեց տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Ասիական զարգացման բանկը հանրապետության ավելի քան 100 բնակավայրերում  ջրամատակարարման բաշխիչ ցանցեր կառուցելու եւ վերականգնելու նպատակով կտրամադրի 40 մլն դոլար: Վարկային այս միջոցները կուղղվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի համայնքներին: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ` նախատեսված համայնքներում միջինը 3 ժամով կավելանա ջրամատակարման ծավալը, նաեւ` վարակազերծման արդյունքում կբարելավվի ջրի որակը: Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրեց համայնքների ընտրության սկզբունքները, նաեւ անդրադարձավ ջրի սակագնի խնդրին` նշելով, որ ներկա ցածր սակագնի պայմաններում հնարավոր չէ ապահովել համակարգի ծախսերը, եւ պետությունն աջակցություն է ցուցաբերում կապիտալ ծախսերի կատարման ու արտոնյալ վարկային միջոցների ներգրավման միջոցով:

Հանձնաժողովի անդամները կառավարության ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեցին վարկային միջոցների արդյունավետ ծախսման ու վերահսողական մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության վրա:

Հանձնաժողովը համաձայնագրին տվեց դրական եզրակացություն:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում էր նաեւ փոխնախագահի ընտրության հարցը:  ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությամբ` հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am